Պրո-լաբի մասին

Նախագծային լաբորատորիան աշխույժ միջավայր է, որտեղ մենք նաև առաջարկում ենք մեր ծառայությունները՝ կապված բազմակողմանի և բազմաֆունկցիոնալ նախագծերի իրականացման բոլոր փուլերի հետ. խորհրդատվություն, օգնություն, ստեղծագործական կառավարման աջակցություն և նախագծի վերջնական իրականացում: Լաբորատորիան նաև ծառայում է որպես մի հարթակ՝ համադրողների ուսուցման և պրակտիկայի միջև: Այնտեղ նախագծվում և իրականացվում են ինչպես արվեստի պարզ նախագծեր՝ կապված հրապարակայնության և լուսաբանումների հետ (ցուցահանդեսներ, հրատարակչություն, սեմինարներ), այնպես էլ բարդ, համալիր նախագծեր, որոնք

կապվում են տարածաշրջանային, տարածքային և սեգմենտային արվեստի տնտեսության հետ (թանգարանային տնտեսություն, ցուցասրահներ և արվեստի կենտրոններ, արվեստի շուկա և մասնավոր հատված, ղեկավար մարմիններ և օրենսդրական միջավայր): Նախագծային լաբորատորիան նպատակ ունի մշակել մեխանիզմներ (հավաքագրում, սպասարկում, ցուցադրում, տպագրում և տարածում), ինչպես նա և պրակտիկաներ (համադրություն, քննադատություն, մշակութային միջնորդություն)՝ արվեստի արտադրության խթանման համար: Այն ուղղված է նաև արվեստի ինստիտուցիոնալ ոլորտի և շուկայի զարգացմանը Հայաստանում:

«Թելադրություն»։ Ցուցահանդեսի բացում

2024թ․ սեպտեմբերի 28-ից 30–ը Իջևան համայնքում տեղի կունենա EU4Culture ցանցային փառատոնը. «Քաղաքային պատմություններ, բազմազան ձայներ»՝ «Հետքեր» խորագրով

Հանրային արվեստի գործերի ստեղծում

Հետքեր

Վարդաբլուր։ «Կոմիտաս․Հողը և երգը»

Կոմիտաս. Հողը և Երգը

Մաքուր և Մերկ։ Ցուցահանդեսի բացում

Շշնջացող արձաններ, Ինտերակտիվ ինստալացիա

Պողոս Նուբար

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.