Արվեստի և արվեստագիտական խորացված ուսումնասիրությունների դպրոց (ԱԱԽՈՒԴ)

(ղեկավար՝ Ռուբեն Արեւշատյան)

Այս արվեստանոցը նախատեսված է Հետազոտության հենքով արվեստի պրակտիկաներով հետաքրքրվող արվեստագետների համար։  Իբրև ժամանակակից արվեստի պրակտիկա, Հետազոտության հենքով արվեստը, ձևավորվել է կոնցեպտուալ արվեստի զարգացման տիրույթում։ Ի տարբերություն գիտական հետազոտության, որի նպատակը երևույթների, առարկաների, փաստերի միջև առկա կապերի որոնումն է, բնության մեջ գործող օրենքների, հասարակական հարաբերությունների մեջ առկա օրինաչափությունների բացահայտումը, արվեստային հետազոտության կենտրոնանում է իրական որևէ խնդրի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելու և քննադատական դիրքերից այն մեկնաբանելու հանգամանքի շուրջ։ Նման մոտեցումը պահանջում է բազմակողմանի գիտելիքներ, որոնք չեն սահմանափակվում արվեստի տեսությամբ կամ պատմությամբ, այլ ենթադրում են դիտարկման ավելի լայն օպտիկա, տեսական մի գործիքակազմ, որը թույլ է տալիս բացահայտելու թեմայի կապը իրականության տարատեսակ համատեքստերի հետ (սոցիալական, քաղաքական, մշակութային, գաղափարաբանական և այլն)։ Բնույթով լինելով ինստիտուցիոնալ՝ Հետազոտության հենքով արվեստը գործառնական տեսակետից կատարողական է։ Սա նշանակում է, որ հավաստի և զգացական առումով համոզիչ լինելը հետազոտող արվեստագետի համար ևս առաջնային է։ Ուստիև ուսանողը արվեստանոցում սովորելիս այս կամ այն նյութը հետազոտելու կարողությունների հետ մեկտեղ, պետք է ձեռք բերի այն արտահայտչականորեն ներկայացնելու և մատուցելու հմտություններ:

(ղեկավար՝ Հրաչյա Կաժոյան)

Այս արվեստանոցի ուսումնասիրությունների շրջանակում արվեստի մարդկային, հոգևոր և սոցիալական չափումներն են: Արվեստի կատարյալ գործերը երբեմն լինում են այնքան վարակիչ, որ հասարակական հսկայածավալ տարածում են գտնում։ Մարդկային ի՞նչ պահանջներից է առաջանում դիցուք որևէ պատմավեպից, ֆիլմից իամ հուշարձանից ծնվող ձգողականությունը, որը բացվելով իբրև հրապարակ, կամ հիշողության դաշտ, ի զորու է լինում իր մեջ տեղավորել ոչ միայն առանձին ընթերցողի, այլև ամբողջ մի հասարակություն ու ժողովուրդ: Որտե՞ղ է թաքնված արվեստի գործերի հաղորդակցական և մեդիալ ներուժի ակունքը: Լինելով վերականգնելի ռեսուրս՝ որքանո՞վ է այդ ներուժը կառավարելի և կարելի՞ է արդյոք այն շրջել և ծառայեցնել առանձին մարդու, համայնքի, ամբողջական հասարակությունների և ընդհանրապես մարդկության առջև ծառացած ամենատարբեր հիմնախնդիրների լուծմանը և ապագայի տեսլականներ կառուցելուն: Եվ ի՞նչն է դրդում մարդկանց զբաղվել «բարձր» արվեստի կամ սիրողական ինքնագործունեության այպիսի պրակտիկաներով, որոնք օգտագործում են ստեղծագործական ներազդման միջոցը որպես մարդկանց, խմբերի ու հասարակությունների կյանքը փոխակերպող գործիք: Արվեստանոցի շրջանավարտը կտիրապետի արվեստի հասարակական պահանջարկի և ազդեցության հետազոտության մոտեցումներին ու մարդաբանության, հոգեբանության և սոցիոլոգիայի միջև միջգիտակարգային վերլուծություններից զատ կկարողանա կատարել առանձին նախագիծ մշակելու համար անհրաժեշտ համատեքստային վերլուծություններ:

(ղեկավար՝ Նազարեթ Կարոյան)

Այս արվեստանոցում ուսումնասիրվում են կատարողական տարատեսակ պրակտիկաներ (կուրատորություն, քննադատություն, հավաքչություն, արխիվացում և այլն), որոնք ապահովում են արվեստի գործերի հանրային շրջանառություն։ Հենվելով հումանիտար ուսումնասիրությունների ոլորտում (լեզվաբանություն, գենդերային ուսումնասիրություններ, տնտեսագիտություն, կառավարում, ծրագրավորում և այլն) ստեղծվող ընդհանուր տեսությունների վրա և, նկատի ունենալով մարդկային գործունեությունների դաշտում տեղի ունեցող փոխակերպումները, արվեստանոցում իրականցվող ուսումնասիրությունը կենտրոնանում է կատարողական պրակտիկաների գերադաս դիրք գրավելու և դրա բերած հետևանքների վրա: Հետարդիության տեսաբանները կատարողականությունը համարում են նշանային մի եղանակավորում, որը ներկայացնում է ներկայացման ժամանակաշրջանի ոգին։ Արվեստը հաղթահարելով առարկայի և անձի միջև առկա պառակտումը, ի հայտ է գալիս մեկ միասնական ներկայացման մեջ։ Չկա ներկայացում՝ չկա առարկա կամ անձ, անգամ իրականություն։ Այստեղից էլ առաջանում է նաև շրջանակն(կառույց, հաստատություն) ուսումնասիրելու խնդիրը: Ներկայացումը գոյություն չունի շրջանակից դուրս։ Շրջանակը ներկայացման ածանցյալն է, ներկայացումը՝ շրջանակի գործառույթ։ Կատարողական պրակտիկաների ուսումնասիրության համար անհրաժեշտ գիտելիքներ ունենալուց բացի՝ ուսանողը արվեստանոցն ավարտելիս պետք է հմուտ լինի և կարողանա դրսևորվել դրանցից որևէ մեկում։

(ղեկավար՝ Հրաչ Բայադյան)

Այս արվեստանոցի աշխատանքը ներառում է ժամանակակից տեսողական մշակույթի, տեսողական արվեստներին բնորոշ պատկերների և դրանց վերաբերող տեսությունների, նկարագրության ու վերլուծության եղանակների (օրինակ՝ գաղափարաբանության քննադատություն, դիսկուրսի վերլուծություն) ուսումնասիրությունը։ Ինչպե՞ս հասկանալ արվեստի այն գործերը, որոնք խոսում են նոր ու անծանոթ լեզվով, առաջարկում նշանագիտական, պատումային կամ հռետորական կոդեր, որ դիմադրում են ապակոդավորման ընդունված ձևերին: Ինչպե՞ս ընթերցել այն պատկերների կամ առարկաների ուղերձները, որոնք արտադրվել են ոչ գեղագիտական նպատակներով կամ էլ, գործածելով արվեստային ձևեր, իրենց ծնունդ տված պահանջները թաքցնում են սոցիալական կյանքի հորձանուտում։ Տեսողական ուսումնասիրությունների արվեստանոցում ուսանելը ենթադրում է այնպիսի նախնական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնց հետագա զարգացումը ուսանողներին թույլ կտա կատարել ամենատարբեր միջոցներով արտադրված տեքստերի քննադատական մեկնաբանություն՝ կերպարվեստի գործից մինչեւ լուսանկար ու կինոնկար, գովազդի ու նորաձևության նմուշներից մինչև սոցիալական ցանցերի տարատեսակ արտադրանք։

Նվարդ Երկանյան

Գրաֆիկ դիզայներ է եւ արվեստագետ

Ելենա Այդինյան

Արվեստաբան

Հրաչ Բայադյան

Մշակութաբան

Ռուբեն Արևշատյան

Արվեստագետ, համադրող և արվեստի քննադատ

Ժաննա Անդրեասյան

Սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու

Վարդան Ազատյան

Արվեստի պատմաբան, տեսաբան և թարգմանիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստի պատմության և տեսության դոցենտ

Վահրամ Աղասյան

Արվեստագետ, տեսաբան և կուրատոր, «Կոմունա» սոցիալ-մշակութային հարթակի անդամ։

Վարդան Ջալոյան

Մշակութաբան, արվեստի քննադատ և կուրատոր

Արման Գրիգորյան

Արվեստագետ, արվեստի քննադատ և կուրատոր

Լենա Նազարյան

ՀՀ Ագային ժողովի պատգամավոր

Մարիաննա Վարդանյան-Միշոյան

Թվային մարքեթինգի եւ հաղորդակցության մասնագետ

Արփի Օհանյան

Արվեստի պատմաբանն ավարտել է Երևանի պետական ​​համալսարանը

Թերեզա Դավթյան

Անկախ համադրող

Լիլիթ Անտոնյան

Անկախ համադրող

Մարինե Խաչատրյան

Արվեստի քննադատ է և հետազոտող

Լիլիթ Գրիգորյան

Մարիա Զաքարյան

Կայքի բովանդակային պատասխանատու

Անի Թունիյանց

Որակի ապահովման ինժեներ

Դոկու-Հեղափոխություն կինոփառատոն

Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք

Սահմանի վրա ժամադրությունները` Իջևանում

ժամանակագրություն

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.