Արվեստի քննադատության ու կուրատորական հետազոտությունների դպրոց

Արվեստի քննադատության ու կուրատորական հետազոտությունների դպրոց

Քաղաքական տեսություն / Փիլիսոփայություն


Դասընթացն ընդգրկում է 20-րդ և 21-րդ դարերի առանցքային մի շարք մտածողների (ինչպես օրինակ, Ի. Բերլինի, Ջ. Ռոլսի, Հ. Արենդթի, Ջ Բաթլերի եւ այլն) տեսություններն ու ուսմունքները: Ինչպե՞ս ըմբռնել ազատությունը: Ինչո՞ւ են մարդկային հարաբերությունները բնութագրվում իբրև դյուրաբեկ: Արդյո՞ք մարդկային խոցելիությունն անհավասարաչափ է բաշխված և ինչո՞ւ: Ի՞նչ է սա նշանակում մարդկային կյանքի առումով: Ինչպե՞ս է հնարավոր արդարությունն ու ներումը: Այս և այլ հարցերի, ինչպես նաև դրանց լուծումների շուրջ ծավալվող վերոհիշյալ ուսմունքներն ու տեսությունները հաճախ հատում են փիլիսոփայության սահմանները և տեղակայվում միջբնագավառային հետազոտությունների ասպարեզում:
Ներառված հեղինակների մի մասը ներկայացնում է քննադատական, պաշտոնական հաստատություններին ու տիրապետող իրադրություններին ընդդիմացողների թևը: Մյուսները, ճիշտ հակառակը, իրենց գործունեությունը ծավալել են հենց այդ հաստատությունների ներսում: Այս տարբերությունը (երբեմն նույնիսկ հակադրությունը) արտահայտված է, և գուցե անգամ պայմանավորված, առաջին հերթին նրանց խորհելու, փիլիսոփայելու եղանակի ներսում: Այդպիսով հնարավորություն է ընձեռվում պատկերացնել դիտարկվող ժամանակաշրջանի մտավորական սպեկտրի բազմազանությունը:
Դասախոսություններից բացի՝ դասընթացը նախատեսում է այդ հեղինակներից մի քանիսի փոքր ծավալի տեքստերի ընթերցում և քննարկում:


Դասընթացը կվարի Նաիրա Մկրտչյանը


Հայ ժամանակակից արվեստի պատմություն. արդիության տարածականացումը

«Այդ Իգիթյանը լկտիաբար հայտարարեց, որ եթե նշանակված օրը թանգարանը չբացվի, ապա ինքը «ողջ պրոսպեկտը՝ Մատենադարանից մինչև քաղսովետ, կլցնի ուսանողներով և «Ամերիկայի Ձայնը», ԲԻ- ԲԻ-ՍԻ-ն ու զանգվածային տեղեկատվության հակասովետական բոլոր միջոցները այդ մասին կհայտնեն աշխարհով մեկ»։ Տես՝ Զարգարյան Յ.Ս. “Այդ Իգիթյանը”  2001, էջ 215-216

Դասընթացն անդրադառնում է 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի առաջին տասնամյակի հայ մոդեռն և ժամանակակից արվեստի պատմությանը՝ այն դիտարկելով իբրև աշխարհում մոդեռն արվեստի երկու՝ գեղագիտական և քաղաքական հարթությունների վրա տարածման ու տարածականացման արգասիք։ Դասընթացի տասնհինգ դասախոսությունների մեջ ամփոփված վեց թեմաները կուրվագծեն մի կողմից մոդեռիստական արվեստի ունիվերսալ լեզվի տեղական հարմարեցումները, մյուս կողմից ամբողջատիրական ռեժիմի պայմաններում այդ հարմարեցումների ներկայացման սահմանափակությունը հաղթահարելուն ուղղված նախաձեռնությունները։ Դասընթացում առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի այս երկու հարթությունների հատումներին՝ Գեղագիտական Մոդեռնիզմին՝ իբրեւ ներդրում քաղաքական ազգայնականության մեջ, և Քաղաքական Ազգայնականությանը՝ իբրև գեղագիտական մոդեռնիզմը վերաձևակերպող և այն դեպի ժամանակակից արվեստը մղող ուժ։

Դասընթացը կվարի Նազարեթ Կարոյանը


Հետպատերազմյան ավանգարդի և ժամանակակից արվեստի պատմություն

Ժամանակակից արվեստի հատկանիշներն են նյութերի և ոճերի անվերջ բազմազանությունը, գեղարվեստական պլյուրալիզմը: Այն դիտարկում է արվեստը որպես փորձառություն, այն փոփոխության գործիք է։ Դիտողը դառնում է արվեստի գործի մասը, այն բաց է և դրդում է երկխոսության ու քննարկման, բարձրացնում է սոցիալական գիտակցությունը, արվեստը հանում է թանգարաններից դուրս, միջդիսցիպլինար է ու ընդհանուր առմամբ հետազոտում է գաղափարներ, հասկացություններ, հարցեր և պրակտիկաներ։
Վերոնշյալ բոլոր կետերի հիմքը մեծամասամբ համարում են մի ոտքով արդի, մյուս ոտքով ժամանակակից մշակույթի շեմին կանգնած Մարսել Դյուշանին, որի ավանդի վերաբերյալ անհնարին կլինի չխոսել հենց սկզբից։ Այնուհետև անցում կկատարվի հիմնական, առանցքային այն շարժումներին կամ արվեստային փուլերին, որոնք կազմավորել ու շարունակում են կազմավորել ժամանակակից արվեստը։ Դասընթացների հիմքը ոչ միայն պատկերները կլինեն, այլև նույն արվեստագետների և քննադատների տեքստային աշխատանքները, որոնք կազմավորել են տվյալ մշակութային իրադարձության համատեքստը։

Դասընթացը կվարի Աննա Գալստյանը


Մեդիայի ուսումնասիրություններ

Ներածություն. Մեդիայի ուսումնասիրությունները որպես հետազոտության բազմա- կամ միջբնագավառային տիրույթ. նախադրյալները, ձևավորման պայմանները, հանձնառությունները, տարածումն ու կիրառությունները։


Մասն առաջին. մեդիատեքստերի վերլուծություն։
Դասընթացի այս հատվածում նախ կքննարկվեն մեդիայի նշանագիտության հիմունքները, ինչպես նաև մեդիատեքստերի կազմակերպման հիմնական միջոցները (ժանր, պատում) և դրանց ժամանակակից փոխակերպումները։ Այնուհետև կդիտարկվեն մեդիատեքստերի (գովազդ, լուսանկար, ֆիլմ) մանրամասն վերլուծության օրինակներ։ Հատուկ ուշադրություն կդարձվի և առանձին պարապմունքներ կնվիրվեն լուսանկարչությանն ու կինոյին։


Մաս երկրորդ. Մեդիա-հասարակություն փոխհարաբերությունները։
Դասընթացի այս հատվածում կքննարկվեն մի շարք հարցեր. ի՞նչ տեսանկյուններ կան՝ դիտարկելու մեդիայի և մշակույթի (ինչպես նաև մշակութային ինքնության) փոխազդեցությունները, ի՞նչ է «ներկայացման (ռեպրեզենտացման) քաղաքականությունը»; ի՞նչ է գաղափարաբանությունը և ինչպե՞ս մոտենալ մեդիա – իշխանություն հարաբերության հարցին։ Դասընթացի հաջորդ թեմաների թվում են. զանգվածային մշակույթ, գովազդ և սպառողականություն, մեդիա և գլոբալացում խնդիրների ուսումնասիրումը:

Դասընթացը կվարի Հրաչ Բայադյանը


Քաղաքային միջավայր և պատմամշակութային հաղորդակցություն

«Քաղաք» հասկացության վերլուծություն, քաղաքների և քաղաքային մշակույթների ծագումնաբանության և ձևավորման հետ կապված պատմություններ։ Քաղաքային տարածությունը և ճարտարապետությունը՝ որպես միջոց հասկանալու հասարակա–քաղաքական, մշակութային պարադիգմների բազմաշերտ էությունը։

Դասընթացը կվարի Ռուբեն Արևշատյանը 

 

 

2008 (ապրիլ-հոկտեմբեր) – Ցուցահանդեսային գործ և լուսաբանում

 

Լիթիթ Բաժբեուկ-Մելիքյան, Նորա Գալֆայան, Արուսյակ Գյուլբուդաղյան, Կարին Գրիգորյան, Օֆելյա Զաքարյան, Անի Պետրոսյան, Տաթևիկ Լազարյան, Մարիաննա Հովհաննիսյան, Նազելի Օհանյան, Արփինե Սարիբեկյան

 

2009 -2010 Մշակութային նախագծի մշակում և լուսաբանում

 

Ելենա Այդինյան, Հարություն Ալպետյան, Արմենակ Գրիգորյան, Արևիկ Գրիգորյան Կարին Գրիգորյան, Նելլի Եդիգարյան, Գոռ Ենգոյան, Նվարդ Երկանյան, Թագուհի Թորոսյան, Լիանա Խաչատրյան, Լուսինե Համասյան, Լիլիթ Ղալեչյան, Սոնա Մելիք-Քարամյան, Սեդա Շեկոյան, Օվսաննա Շեկոյան 
 

 

2010-2012 –Մշակութային ծրագրի նախագծում և իրականացում

 

Սոնա Ասատրյան, Անուշ Արշակյան, Տիգրան Գրիգորյան, Մարիամ Լոռեցյան, Իննա Խոլոդովա, Վաղինակ Ղազարյան, Լուսինե Նավասարդյան, Էդուարդ Պասկեվիչյան, Դավիթ Վարդանյան, Սուսաննա Վարդանյան 

 

2012-2014 Ուսումնական տարի

 

>Արմինե Բաբայան, Վահե Բուդումյան, Սոֆա Դանիելյան, Աննա Ժամակոչյան, Նինել Մելքոնյան, Հայկուհի Մինասյան, Լենա Նազարյան, Լիլիթ Նիկողոսյան, Արփի Օհանյան, Անի Պապոյան, Լիլիթ Պետրոսյան, Նարե Սահակյան, Լիզա Սարգսյան, Մարիաննա Վարդանյան-Միշոյան 
 

 

2013-2015 Ուսումնական տարի

 

Կարինե Արոյան, Անի Ասատրյան, Նունե Այդինյան, Ռուզաննա Գրիգորյան, Թերեզա Դավթյան, Լիլիթ Անտոնյան-Կոնոպլևա, Էլզա Մարտիրոսյան, Սոնյա Մսրյան, Հայկ Պետրոսյան, Սոնա Քալանթարյան

 

2014-2016 Ուսումնական տարի

 

Հռիփսիմե Ասատրյան, Ֆլորա Արմենակյան, Արփի Բալյան, Աննա Գրիգորյան, Սեդա Գրիգորյան, Քրիստինա Գևորգյան, Հասմիկ Թանգյան, Անուշ Խաչատրյան, Գոհար Խաչատրյան, Նանե Խաչատրյան, Կարինա Հակոբյան, Աննա Համբարձումյան, Անահիտ Ղազարյան, Միքայել Պետրոսյան

 

2018 – 2019 Ուսումնական Տարի

Տիգրան Ալեքսանյան, Սուսաննա Ամուջանյան, Սոնա Արսենյան, Լիլիթ Գրիգորյան, Մարիա Զաքարյան, Անի Թունյանց, Մարինե Խաչատրյան, Ռոլանդ Խաչատրյան

2012-2014 Ուսումնական տարի

Լենա Նազարյան
Մի տեղ լինի՝ գնանք աշխատենք

Այս հետազոտության խնդիրն է նկարագրել Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի գյուղական համայնքներում ծագած աշխատանքի խնդիրը: Որպես լակմուսաթուղթ դիտարկվելու են Հայաստանի Լոռվա մարզի Թեղուտ և Շնող համայնքները, որոնց վարչական տարածքներում ՀՀ կառավարության 2001 թվականի  որոշմամբ սկսվեցին պղնձամոլիբդենային հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքները և զուգահեռ ծավալվեցին հասարակական քննարկումներ՝ գյուղերում աշխատատեղեր ստեղծելու շուրջ։

Նարե Սահակյան
Դրվագներ 1990–ականների հայաստանյան կոնցեպտուալ արվեստի. հարաբերություններ եւ դիրքորոշումներ

Աշխատանքը գրելիս հեղինակը առաջնորդվել է այն հարցով, թե ինչ առանձնահատուկ խոսակցություն է ձեւավորվում արվեստագետների միջեւ, ովքեր միասին փորձում են գործարկել մեկ ընդհանուր հղացք՝ հանդես գալ նույն ցուցահանդեսում, իրականացնել համատեղ արվեստային նախագիծ: Ի՞նչ դիրքեր են բռնում արվեստագետները այս խոսակցության մեջ՝ կախված նրանց արվեստային դիրքորոշումներից։ Ի՞նչ է ստացվում, երբ այդ խոսակցության մեջ մի ինչ-որ իմաստ սղվում է, կամ խոսակցությունից դուրս ծավալվող այլ մտահոգություն դառնում է խոսակցության մտահոգությունը: Արվեստագետների միջեւ այս խոսակցությունը նրանց՝ որպես արվեստագետների հարաբերությունների հիմքն է, որն իր հերթին կառուցում է արվեստի դաշտում տիրող իրավիճակը:

Վահե Բուդումյան
2000­ականների Հայաստանի ժամանակակից արվեստի ռազմավարությունները
Փաստագրականություն եւ այլաշրջում

Այս աշխատությունն իրականացել է մի առանձնահատուկ հարցի շուրջ մտորումների արդյունքում. ի՞նչ դեր ունեն արվեստի միջոցները արվեստի աշխատանքների կայացման գործում: «Միջոց» ասելով`  նկատի ունենք արվեստի գործի ֆիզիկական կրիչից (կտավ, ժապավեն եւ այլն) ածանցվող պայմանականությունների խումբը, որից ելնում է արվեստագետի ռազմավարությունը` արտահայտչաձեւերի, մեթոդների եւ հնարքների ամբողջությունը: Դժվար չէ նկատել, որ հարցը պարունակում է կանխադրույթ, այն է` արվեստի միջոցները չեզոք չեն, դրանք ներգրավված են արվեստի գործերի ձեւավորման գործընթացում, ավելին` դրանք գործերի անխուսափելի եւ անօտարելի մասն են։

Միսաք Խոստիքյան

Ճարտարապետ, դիզայներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան

Աշոտ Ոսկանյան

Փիլիսոփայության թեկնածու, դոցենտ

Լիլիթ Սարգսյան

Արվեստի քննադատ և համադրող

Սամվել Փարթամյան

Գեղանկարիչ, գրաֆիկ, ձեւավորող, հրատարակիչ

ժամանակագրություն

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.